Կիևի ուժայինները հրետանային հարվածներ են հասցրել Դոնեցկի երկաթգծային կայարանի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական հանրապետության պաշտպանության նախարարությունը: «Առավոտյան ժամը 11-ին ուղիղ հարված է հասցվել կայարանի տարա ծքում գտնվող երկհարկանի շենքին: Թե ինչպիսի զինատեսակից է արձակվել կրակոցը, առայժմ հայտնի չէ»,-հայտնել Դոնեցկի գործակալության աղբյուրներից մեկը:

 

Ավելի վաղ' մարտի 21 Դոնեցկի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևի ուժայինները մի քանի օրվա ընթացքում 34 անգամ կրակ են բացել աշխարհազորայինների ուղղությամբ: