Կիևի Անկախության հրապարակում կրկին լարված իրավիճակ է. բողոքի ցույցի մասնակիցներն ու հատուկջոկատայինները կրակ են բացել միմյանց ուղղությամբ: Այս մասին հայտնում է UNIAN-ը:

 

Իսկ Ուկրաինայի ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որ Կիևի ժամանակով 10:30-ի սահմաններում իրավապահ մարմինների ուղղությամբ կրակ են բացել ցուցարար-ծայրահեղականները:

 

«Ինստիտուտյան փողոցի մոտակայքում զանգվածային անկարգությունների մասնակիցները կրակ են բացել ներքին գործերի աշխատակիցների ուղղությամբ և փորձել են շարժվել Գերագույն ռադայի ուղղությամբ: Այժմ կրակոցները շարունակվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Ուկրաինայում ստորագրվել է մարդկային զոհերի հանգեցրած բռնության գործադրումը դատապարտող Գերագույն ռադայի որոշումը: