Ուկրաինացի ուժայիններն Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների դեմ հատուկ գործողություն են իրականացնում Դոնեցկի հյուսիսային մասում: Այս մասին հունիսի 3-ին Գերագույն ռադայի նիստում հայտնել Է երկրի նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:

 

Ուկրաինացի զինվորականների գործողությունները Տուրչինովը գնահատել Է «բավականին հաջող»: Այսպես, նա նշել Է, որ հունիսի լույս 3-ի գիշերն ուժայիններին հաջողվել Է մի շարք ուղեփակոցներ ոչնչացնել Լուգանսկի մարզում:

 

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ լույս երեքշաբթի օրվա գիշերը Կրամատորսկում, որը գտնվում Է Սլավյանսկից (Դոնեցկի մարզ) 10 կիլոմետր հեռավորության վրա, ընթացել են ինտենսիվ մարտեր: Ամբողջ գիշեր քաղաքում լսելի են եղել թնդանոթաձգության ձայներ, օդանավակայանի շրջանում հնչել են սաստիկ պայթյուններ, եւ կատարվել Է խոշոր տրամաչափի հրանոթներով հրաձգություն:

 

Հունիսի 3-ի առավոտյան ուժայինները վերսկսել են Սլավյանսկի հոծախումբ հրետակոծումը: Օդուժը մի քանի հրթիռային հարվածներ Է հասցրել Սեմյոնովկա ավանին, որը գտնվում Է Սլավյանսկի արվարձանում: Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել: Ժողովրդական պաշտպանության ներկայացուցիչների խոսքով՝ դեպի քաղաք Է շարժվում զրահատեխնիկայի շարասյունը, որին ուղեկցում Է օդուժը:

 

Հունիսի 3-ին ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավագովը հայտարարել Է, որ ժողովրդական աշխարհազորի մարտիկները նռնականետներով խփել են «ուկրաինական մի քանի զրահապատ փոխադրամեքենա», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: