36-րդ առանձին ծովային բրիգադի զինծառայողները Ուկրաինայի Զինված ուժերի և Ազգային գվարդիայի այլ ստորաբաժանումների հետ միասին հաջողությամբ համատեղ հատուկ գործողություն են իրականացրել՝ սահմանապահներին և ոստիկաններին «Ազովստալ» գործարան տարհանելու համար։ Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Ըստ հաղորդագրության՝ Նիկոլաևի ծովայինները և Ազովի գնդի զինվորականները զրահամեքենաներով դուրս են եկել ծովային նավահանգստի տարածք, որտեղ գտնվում էին Պետական սահմանային ծառայության և Ազգային ոստիկանության մի քանի ստորաբաժանումների մարտիկներ, որոնց զինամթերքը սպառվում էր:
Զինծառայողները մոտեցել են մարտիկներին, ապահովել կրակային ծածկույթ և Պետական սահմանային ծառայության և Ազգային ոստիկանության մոտ 500 մարտիկի տեղափոխել «Ազովստալ» ձեռնարկության տարածք։
Հաղորդվում է նաեւ, որ հատուկ գործողության ընթացքում ռուսները «լուրջ վնասներ են կրել»։