Ինչպես հայտնում է ria.ru-ն, Մարիուպոլում հունիսի 13-ին իրականացվող հատուկ գործողությունների ընթացքում զոհվել է 3, վիրավորվել 17, ձերբակալվել 41 մարդ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:

 

«Հակաահաբեկչական գործունեության արդյունքում զոհվել է 3, վիրավորվել 17, ձերբակալվել 41 մարդ»,- գրել է Ավակովը Facebook-յան իր էջում:

 

Հիշեցնենք, որ ուկրաինացի ուժայինները հունիսի 13-ի առավոտյան Մարիուպոլում սկսել էին իրականացրել հակաահաբեկչական գործողություններ: Ավելի վաղ հաղորդվում էր 30 աշխարհազորայինների ձերբակալության, 1 զոհի և 5 վիրավորի մասին: