Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում իրականացվող հատուկ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 478 քաղաքացիական անձ: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության փոխնախարար Վասիլի Լազորիշինեցը:
«Ուկրաինայի արևելքում գործողության անցկացման գոտու քաղաքացիական բնակչության թվից զոհվել է 478 մարդ, այդ թվում 30 կին և յոթ երեխա. այս ընթացքում վիրավորվել Է 1392 մարդ, այդ թվում 104 կին և 14 երեխա»,- հայտնել է Լազորիշինեցը:
Ըստ աղբյուրի ներկայումս 279 մարդ բուժում է ստանում բժշկական հաստատություններում: