Սլավյանսկում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել և վիրավորվել է 650 մարդ: Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքի կենտրոնում մայիսի 16-ին վերսկսվել են մարտերը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Կիևի իշխանությունների հայտարարած հատուկ գործողության ընթացքում մայիսի 2-12-ն ընկած ժամանակահատվածում 650 ուժային է մահացել ու վիրավորվել, իսկ մայիսի 16-ին վերսկսվել են մարտերը»,- հայտնել է Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը։

 

Ըստ աղբյուրի՝ թաղամասերից մեկում մարտ է ընթանում Ուկրաինայի ազգային գվարդիայի և երկրի դաշնայնացման կողմնակիցների միջև։

 

Սլավյանսկի բնակիչները սոցիալական ցանցերում գրում են, որ լսվում են շատ հզոր պայթյունների ձայներ, ինչից տների ապակիները դղրդում են։ Ռուսամետ ակտիվիստների շրջանում կա 1 ծանր վիրավոր։