Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, Լուգանսկում նախօրեին վերսկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 8, վիրավորվել 28 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները:

 

«Ուկրաինայի Լուգանսկի շրջանում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությունների ընթացքում 8 մարդ է զոհվել՝ 3 տղամարդ և 5 կին: Բոլոր զոհերը խաղաղ քաղաքացիներ են: Վիրավորվել է 28 մարդ: Տուժողները տեղափոխվել են Լուգանսի շրջանային հիվանդանոցներ, վիրավորների մեծ մասի վիճակը գնահատվում է ծանր»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Երկուշաբթի ուկրաինական զորքերը գրոհել էին Լուգանսկը, ինչի արդյունքում սկսվել էին թեժ մարտեր: