2024 թվականի սկզբից Ռուսաստանի շրջանների վրա ուկրաինացի զինյալների հարձակումների արդյունքում' զոհվել է 201 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 11 երեխա։ Այս մասին հայտարարել է Կիևի ռեժիմի հանցագործությունների համար ՌԴ ԱԳՆ-ի հատուկ դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«2024 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը Ռուսաստանի մարզերում ուկրաինացի զինյալների հարձակումներից տուժել է 922 խաղաղ բնակիչ, որից 721-ը վիրավորվել է, 201 խաղաղ բնակիչ զոհվել է, իսկ 59 երեխա տուժել է ուկրաինական պատժիչ ուժերի գործողություններից»,- ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է դիվանագետը։
Մահացած ամենափոքր երեխան ընդամենը չորս ամսական էր։