Եգիպտոսի և Գազայի սահմանային հատվածում՝ Սինա թերակղզու հյուսիսում, նոյեմբերի 19-ի գիշերը բախումներ են տեղի ունեցել եգիպտական բանակի և իսլամիստների միջև, որոնց հետևնաքով 10 խաղաղ բնակիչ է զոհվել:
Այս մասին տեղեկացրել են Եգիպտոսի անվտանգության և առողջապահական աղբյուրները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զոհերի թվում 3-ը երեխաներ, ևս 3-ը' կանայք են: Իսլամիստների արձակած ռումբերն ընկել են բնակիչների տների վրա: Տեղեկություններ կան, որ բախումների արդյունքում զինյալներ են սպանվել:
Եգիպտական բանակն արդեն 3 շաբաթ է՝ լայնամասշտաբ գործոցություներ է ծավալում իսլամիստների դեմ: Ռազմական գործողությունները սկսվել են հոկտեմբերի 24-ին, երբ տեղի էր ունեցել ամենախոշոր ահաբեկչությունը, որի հետևանքով 31 զինծառայողներ էր զոհվել: