ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Ուկրաինայում Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելությունը պարզել է, որ 3023 խաղաղ բնակիչ է զոհվել Դոնբասի հակամարտության սկսվելուց ի վեր, եւս 7-9 հազարը վերքեր են ստացել: Այդ մասին հունիսի 20-ին հայտնել է առաքելության նախագահ Ֆիոնա Ֆրեյզերը:
Վերջինս նշել է ճեպազրույցի ընթացքում որ․ «2014 թվականի ապրիլի 14-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 15-ը հակամարտության ողջ ժամանակաշրջանում մենք գրանցել են 3023 խաղաղ բնակիչների զոհվելը, եւս 7-9 հազար քաղաքացիական անձինք վերքեր են ստացել»։