Ուկրաինայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում առաջին զոհն ունենք: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ հավելելով, որ իրենց այդ տեղեկությունը փոխանցել է Կիևի հայ համայնքի ղեկավարը:

Զոհվածը Խերսոն քաղաքից է, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։

Զոհված Վահիկ Սողոմոնյանը ազգությամբ հայ է, Ուկրաինայի քաղաքացի։

Ծննդյան թիվը և մյուս մանրամասները ճշտվում են։