Սիրիայի Արևելյան Գուտա շրջանում, որը տեղակայված է Դամասկոսից արևելք, ռմբակոծությունների հետևանքով 28 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա: Այդ մասին այսօր հայտնել են Սիրիայի՝ մարդու իրավունքների վերահսկողության խորհրդի Լոնդոնի բազայից (SOHR): 

 

Իրավապաշտպանների տվյալներով՝ մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել. փոխանցում է korrespondent.net-ը:

 

SOHR-ի ղեկավար Ռամի Աբդել Ռախմանը հստակեցրել է, որ ավիահարվածները հասցվել են Դումա քաղաքի դպրոցի մոտակայքում:

 

Նրա խոսքով՝ անհասկանալի է այդ հարվածները հասցրել են Սիրիայի կառավարական ուժերի ավիացիան, թե ռուսական մարկան ինքնաթիռները: