Ուկրաինայի արևելքում շարունակվող ռազմական գործողությունների արդյուքնում մեկ օրվա ընթացքում Դոնեցկում զոհվել է տասը խաղաղ բնակիչ, վիրավորվել է ութ մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այս մասին նշված է Դոնեցկի քաղաքային խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: «Միայն օգոստոսի 16-ին ռազմական գործողությունների հետևանքով Դոնեցկում 10 մարդ է զոհվել, ութը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ժամը 9.30-ի (Մոսկվայի ժամանակով 10.30) տվյալներով, քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Բնակիչներից ստացված տեղեկատվության համաձայն, բոլոր շրջաններում պարբերաբար լսվում են կրակոցներ»,-ասված է հայտարարության մեջ:

 

Քաղաքի Պետրովսկի շրջանում զանգվածային կրակոցների արդյունքում, որոնք շարունակվել են ողջ գիշեր, վեց փողոցներում բնակելի տներ են վնասվել: Տեղում աշխատում են Ուկրաինայի ԱԻՆ աշխատակիցները: Կրակահերթերի տակ է հայտնվել նաև Մոսպինո քաղաքը, որի հետևանքով վնասվել է թիվ 21 բնակելի տունը: