Համա քաղաքի Մաղիլա փողոցում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 քաղաքացի զոհվել, ևս 2-ը վիրավորվել են:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ ահաբեկիչները պայթուցիկ սարքավորումը տեղադրել էին Մաղիլա փողոցում կայանված մեքենայի մեջ: Բացի մարդկային վնասներից' նյութական վնասներ են կրել մոտակայքում գտնվող խանութները:

 

«Ջեյշ ալ Իսլամ» կոչվող խմբավորման անդամները հարձակվել են Դումա քաղաքի բնակիչների տների վրա, առևանգել են մի քանի բնակչի, կրակ են բացել նրանց վրա, ինչի հետևանքով 8 քաղաքացի զոհվել են:

 

Սիրիական բանակը Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայի և Ջաբալ ալԿալամունի շրջանում զինյալների թաքստոցներ է ոչնչացրել, արդյունքում տասնյակ զինյալներ սպանվել և վիրավորվել են: Ջոբար թաղամասում սպանված զինյալների թվում է եղել նրանց ղեկավարը:

 

15 զինյալ սպանվել են Դարաայի Սեյդա, Գիզա, Օթման և Նաիմա գյուղերում:

 

Սիրիայում ավելի քան 3,5 տարի շարունակվող հակամարտության ընթացքում զինված ընդդիմադիրների շարքերում կառավարական ուժերի դեմ կռվում են ավելի քան 80 երկրի 100 հազարի ավելի զինյալներ: