Առնվազն 34 մարդ է զոհվել Սիրիայում օդային հարվածի հետևանքով, որը հասցրել է արևմտյան կոալիցիայի օդուժը: Միևնույն ժամանակ, մոնիտորինգային խմբի տվյալներով՝ հարվածի զոհ են դարձել ոչ թե ԴԱԻՇ-ի գրոհայինները, այլ Ալ-Խան գյուղի խաղաղ քաղաքացիներ: Այդ մասին LifeNews-ին է հայտնել քրդական ազգային աշխարհազորի տեղական աղբյուրը:

 

Ինչպես հաղորդում է LifeNews-ի թղթակիցը, ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ են գտնվում բնակավայրի միայն ծայրամասերը: Գյուղն ազատագրվել է խմբավորման զինյալներից 15 օր առաջ: Դա նշանակում է, որ բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ են եղել:

 

Զոհերի թվում կա առնվազն ութ երեխա և չորս կին, սակայն փլատակների տակ կարող է լինել ևս մոտ 12 մարդ: