Կոտ դ’Իվուարի Գրան-Բասամ քաղաքում ահաբեկիչների կողմից կազմակերպված պայթյունի հետևանքով մահացել է Ֆրանսիայի չորս քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել են Ֆրանսիայի նախագահական նստավայրից' Ելիսեյան պալատից:
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Ալասան Ուատարայի հետ և քննարկել Ֆրանսիայի քաղաքացիների մահվան դեպքը»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Ժակ Էյրոն առաջիկա ժամերին կայցելի Կոտ դ’Իվուար' հաստատելու համար Ֆրանսիայի աջակցությունը այդ երկրում ահաբեկչության դեմ պայքարին: