Նիսում ահաբեկչության հետեւանքով զոհվել է ՀՀ քաղաքացի: Այս մասին հաղորդում է Հայաստանում ԱԳ նախարարությունը:

 

«Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Վերջինս ոստիկանության գործողությունների արդյունքում սպանվել էր։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է ավելի քան 80 մարդ, այդ թվում՝ երեխաներ։