Լեհաստանի Գոգոլին քաղաքում Ուկրաինայի յոթ քաղաքացի Է զոհվել, եւս երեքը վիրավորվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին հունիսի 5-ին հաղորդել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտը:

 

«Ըստ Կրակովում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության տեղեկատվության՝ տարվա հունիսի 5-ին ժամը 10.15-ին (Երեւանի ժամանակով ժամը 11.15-ին) Լեհաստանի Գոգոլին քաղաքի շրջանում Ա-4 ավտոմայրուղու 254-րդ կիլոմետրում տեղի Է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար ուկրաինական միկրոավտոբուսի մասնակցությամբ, որը բախվել Է տեխնիկական փոխադրամիջոցի հետ: Ըստ նախնական տեղեկատվության՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել Է Ուկրաինայի յոթ քաղաքացի, երեք մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները եւ զոհվածների ու տուժածների ինքնությունը պարզվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: