Չինաստանի արեւելքի Պենլայ քաղաքում (Շանդունի նահանգ) ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել Է տասներկու մարդ, այդ թվում՝ մանկարպարտեզի 11 սան, եւս երեք երեխա տուժել Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղի իշխանությունները:
Նախնական վարկածով՝ ավազ փոխադրող բեռնատարը շրջվել Է եւ ճզմել լեփլեցուն միկրոավտոբուսը, որում եղել են մանկապարտեզի 14 սաներ: Ավտոբուսի վարորդը եւ երեք երեխաներ մահացել են տեղում, եւս ութ նախադպրոցականներ մահացել են հիվանդանոցում:
Ողբերգության պատճառների հետաքննությունը շարունակվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: