Չինաստանում ութ երեխա Է զոհվել, եւ տասը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել ավտոաղետի հետեւանքով, որը ապրիլի 10-ին տեղի Է ունեցել հարավչինական Հայնանի նահանգում: Տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները, դպրոցականների փոխադրող ավտոբուսն ընկել Է ճամփեզրի առուն ու շրջվել:

 

Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ: Ոստիկանությունը ողբերգության հանգամանքների հետաքննություն Է սկսել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: