Չինաստանում ութ երեխա է զոհվել, և տասը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել ավտոաղետի հետևանքով, որը ապրիլի 10-ին տեղի է ունեցել հարավչինական Հայնանի նահանգում: Ինչպես տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները, դպրոցականների փոխադրող ավտոբուսն ընկել է ճամփեզրի առուն ու շրջվել:

 

 

Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ: Ոստիկանությունը ողբերգության հանգամանքների հետաքննություն է սկսել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: