Թաթարստանում հրդեհի հետևանքով զոհվել է հինգ երեխա: Նրանց մարմինները հայտնաբերվել են ռուսաստանյան հանրապետության գյուղերից մեկի մասնավոր տանը: Ընտանիքի հայրը մարմնի 70-75% այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Մեկ այլ երեխա հրդեհի ժամանակ գիշերել է հարազատների մոտ:

 

Ռուսաստանի ԱԻՆ-ի Թաթարստանի գլխավոր վարչության տվյալներով հունվարի 9-ին մոսկովյան ժամանակով 00.40-ին տեղեկություն է ստացվել Լենինոգորյան շրջանի Հին Կուվակ գյուղի մասնավոր տանը հրդեհի մասին: Հրդեհը տեղայնացվել է 01.01-ին: Հրդեհի տեղայնացման ընթացքում հայտնաբերվել է հինգ երեխայի և տանտիրուհու մարմինը:

 

Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները: