Թբիլիսիում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է հինգ մարդ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Չորս զոհերի մասին հայտնել է Ազգային անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհրդի ղեկավար Մինդիա Ջանելիձեն: Նրա խոսքով` մահացածների թվում կա երեք կին և կենդանաբանական այգու մեկ աշխատակից:
Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան հայտարարել է մեկ փրկարարի մարմնի հայտնաբերման մասին:
Չափազանց բարդ իրավիճակ է տիրում Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքում, որտեղ ոստիկանության աշխատակիցները հսկում են տարածքը` ջրհեղեղի ժամանակ վանդակներից դուրս պրծած վայրի կենդանիներից:
Ըստ վերջին տվյալների՝ կենդանաբանական այգուց փախչել է 6 վագր, 6 առյուծ, 7 արջ, 13 գայլ, ինչպես նաև այլ կենդանիներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի մայրաքաղաքում հորդառատ անձրևը ուժեղ ջրհեղեղ է առաջացրել: