Հինգ մարդ է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել Դոնեցկի թիվ 27 հիվանդանոցի շենքի հրետակոծման հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել է Հանրապետական վնասվածքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկը, հիվանդանոց, ուր տեղափոխել են տուժածներին: Վիրավորների թվում կա 4-ամյա մի երեխա:

 

Բժշկի խոսքով՝ ներկայում աչքերի վիրահատության է պատրաստվում 21-22 տարեկան մի աղջիկ: 24-ամյա ևս մեկ տուժած բեկորային վերքեր է ստացել և նախաբազկի բաց կոտրվածք ունի:

 

Ինքնահռչակ ԴԺՀ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել է, որ Դոնեցկի քաղաքային հիվանդանոցի հրետակոծումն իրականացվել է Մարինկա քաղաքի կողմից, որտեղ գտնվում են ուկրաինացի ուժայինների դիրքերը: Այդ մասին հաղորդել է Դոնեցկի նորությունների գործակալությունը:

 

Քաղաքային վարչակազմի տվյալներով՝ Տեքստիլշչիկ շրջանի համատարած գնդակոծման հետևանքով վնասվել են հինգ դպրոցների, մեկ գիմնազիայի, հինգ մանկապարտեզների շենքերը, վնասվել են նաև էլեկտրահաղորդման գծերը, ամբողջ միկրոշրջանը մնացել է առանց էլեկտրամատակարարման: