Արգենտինայում աղետի է ենթարկվել BE-20 ոչ մեծ մարդատար ինքնաթիռը, տեղեկացնում է Fox News Latino հրատարակութունը: Օդանավում եղել է ինը մարդ, նրանցից հինգը զոհվել են, եւս չորսը գտնվում են հիվանդանոցում:
Ինքնաթիռը պատկանում էր տեքստիլի բիզնեսով զբաղվող Ֆեդերիկո Բոնոմիին: Գործարարն ինքն օդանավում չի եղել: Մայիսի 27-ին ինքնաթիռը Բուենոս Այրեսից մեկնել էր Ուրուգվայի Կարմելո քաղաք: Արգենտինայի եւ Ուրուգվայի միջեւ սահմանից ոչ հեռու ինքնաթիռը կորցրել է կառավարումը եւ ընկել Ռիվեր Պլեյտ գետը:
Զոհվածներին ու վիրավորներին դուրս են բերել օդանավի սրահից: Տուժածներից երկուսն ուղարկվել են Արգենտինայի հիվանդանոց, եւս երկուսը՝ Ուրուգվայի կլինիկա: Ավիաաղետի պատճառները պարզվում են: