Արգենտինայում ուղևորատար երկու ուղաթիռներ են վթարի ենթարկվել, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, հաղորդում է Associated Press-ը:

 

Լա-Ռիոխա շրջանի անվտանգության հարցերով քարտուղար Սեսարա Անգուլոյի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ մարտի 9-ին, Վիլյա-Կաստելյիի մոտակայքում' Բուենոս-Այրեսից մոտ 1170 կիլոմետր հյուսիս-արևմուտք:

 

Անգուլոյի խոսքով' պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով' ուղղաթիռները բախվել են թռիչքի ժամանակ:

 

La Nation թերթի տվյալներով' ուղղաթիռները բախվել են ֆրանսիական TF1 հեռուստաալիքի համար արտակարգ իրավիճակներում գոյատևելու մասին «Dropped» իրապատում-շոուի նկարահանումների ժամանակ: Ինքնաթիռում են եղել շոուի մասնակիցները և նկարահանող խումբը:

 

Ինչպես հաղորդվում է՝ զոհվածներից ութը Ֆրանսիայի քաղաքացի են, երկուսը՝ Արգենտինայի: Ուղղաթիռների բախման հետևանքով մահացածների թվում են եղել ֆրանսիացի մարզիկներ, որոնցից մեկը եղել է լողի օլիմպիական չեմպիոն Կամիլ Մուֆան:

 

Մուֆայից բացի, զոհերի թվում է եղել հայտնի զբոսանավավար Ֆլորենս Արտոն և բռնցքամարտիկ Ալեքսիս Վաստինը: