Երեք մարդ է զոհվել Արգենտինայում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Todo Noticias-ին:

 

 

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 8-ի երեկոյան Հեներալ Ռոդրիգես քաղաքի մերձակայքում: Աերոակումբից ոչ հեռու օդում բախվել են երկու ոչ մեծ ինքնաթիռներ: Դրանցից մեկն ընթանում էր դեպի Մորոն քաղաք, մյուսը թռիչք էր իրականացնում տեղի օդային գոտու շրջանակներում:

 

 

Ավիաաղեետի մասնակիցներից մեկը փրկվել է, նա վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: