Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչության քանակով խոշորագույն քաղաք Յոհաննեսբուրգի արվարձան Սոուետոյում, վերջին հինգ օրերի ընթացքում, զանգվածային անկարգությունների հետևանքով զոհել է երեք մարդ, իսկ ձերբակալվել է 162 կողոպտիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին հայտնել է ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սողոմոն Մակգալեն:

 

Առաջին զոհը 14-ամյա դեռահաս էր, ով ընկերների հետ ուզում էր թալանել սոմալիացուն պատկանող խանութը: Սեփականատերը հրազենից կրակել և սպանել է նրան, որից հետո Սոուետոյում սկսել են օտարերկրացիներին պատկանող խանութների մասսայական ջարդը և թալանը սեփականություն հանդիսացող խանութներում. Կողոպտվել է մոտ 80 խանութ:

 

Երկրորդ զոհը դարձել էր խանութի 74-ամյա մալավիացի սեփականատերը: Երրորդ զոհվածը 19-ամյա պատանի էր, ով զոհվել էր պակիստանցիներին պատկանող խանութի մոտից ամբոխին ցրելու հետևանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Ոստիկանությունը այլ քաղաքներից լրացուցիչ ուժեր է ուղարկել Սոուետո: Դավոսի տնտեսական համաժողովից վերադարձած Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման անվտանգության ուժերին հրամայել է վերականգնել հասարակական կարգը Յոհաննեսբուրգի արվարձանում: