Տասը մարդ՝ այդ թվում երկու ոստիկան, անցյալ գիշեր սպանվել է Թուրքիայում շարունակվող անկարգությունների հետևանքով: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

Թուրքիայում զանգվածային անկարգություններ են տեղի ունենում երկուշաբթի օրվանից: Պատճառը քրդերով բնակեցված Սիրիայի Քոբան քաղաքում տիրող իրավիճակն է, որտեղ ներխուժել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները: Թուրքիայում քրդական բնակչությունը բողոքում են Սիրիայի հակամարտությանը չմիջամտելու քաղաքականության դեմ: Բողոքի ակցիայի զոհ է դարձել ավելի քան 30 մարդ:

 

ԻԼԻՊ-ի գրոհայինները շարունակում են հարձակում գործել Քոբանի քաղաքի վրա: