ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 10-ին, ժամը 14:54-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 204/1 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ.) և «BYD» մակնիշի (վարորդը՝ Հ. Ա.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «BYD» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ (Ա. Ա., 1969 թ., Մ. Գ., 1986 թ. և Հ. Զ., 1978 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները դադարեցրել են «BYD» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: