Երևանի Ռուբինյանց փողոցի 8 շենքի դիմաց սեպտեմբերի 2-ին' ժամը 14.00-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «Օպել»-ի, որն էլ առաջ շարժվելով' վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու:

 

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: