Մալիում ֆրանսիացի 13 զինծառայող է զոհվել երկու ռազմական ուղղաթիռների բախման հետևանքով: Այդ մասին ասված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի՝ նոյեմբերի 26-ին տարածված հաղորդագրության մեջ՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Նախագահը խորը վշտով հայտնում է նոյեմբերի 25-ի երեկոյան ծայրահեղականների դեմ գործողության ընթացքում երկու ուղղաթիռների բախման հետևանքով ֆրանսիացի 13 զինվորների զոհվելու մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ: