Դեկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով երկու մարդ է զոհվել: Shamshyan.com-ը հաղորդում է, որ Ժամը 12:10-ի սահմաններում Հերացու փողոցից դեպի Խանջյան թունել տանող հատվածում բախվել են Lada, Honda և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարվում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստսցվել, որ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով՝ մահացել են:
Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ն վարորդների, վիրավորների և մահացածների ինքնությունը: