ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ: Միջադեպի զոհ է դարձել մի ոստիկան և մի կին, որոնք դանակահարվել են: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

 

Երկու կին, այդ թվում, ենթադրյալ հանցագործի կինը այժմ գտնվում են հիվանդանոցում: Ըստ նախնական տեղեկության, հանցագործությունը կարող էր կատարել 35-ամյա Հարիսոն Ուիլի կրտեսերը: Նա նախկինում արդեն ենթարկվել էր քրեական պատասխանատվության:

 

Միջադեպը տեղի է ունեցել բենզալցակայանի մոտ գտնվող խանութում: Հարձակվողը, ով բարիկադավորվել էր խանութում այն բանից հետո, երբ ներխուժել է շենք ավտոմեքենայով, ձերբակալվել է: