Միջազգային կարմիր խաչը հայտնում է, որ Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից 140 կմ արևմուտք Վիկտորիա լիճ տանող ճանապարհին, ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով, զոհվել է առնվազն 41 մարդ:
BBC – ն տեղեկացնում է, որ այդ վթարի հետևանքով ևս 27 մարդ ստացել է ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ոստիկանությունը հաղորդել է, որ ճանապարհից շեղված ավտոբուսը գերբեռնված է եղել և շարժվել է չափից դուրս մեծ արագությամբ:
Անցյալ շաբաթ հաղորդագրություն էր տարածվել, որ Քենիայի իշխանությունները գործի են դրել շարժուն դատարանների նոր համակարգ՝ հատուկ ճանապարհատրանսպորտային կանոնները խախտողների համար:
Քենիայում ճանապարհատրանսպորտային պատահարները մահվան ելքով հաճախակի երևույթ են: Ըստ BBC-ի միայն այս տարվա անցած ժամանակահատվածում վթարների հետևանքով զոհվածների թիվն արդեն անցնում է 2000-ից: