Թբիլիսիի կենդանաբանական այգուց ջրհեղեղի հետևանքով փախած կենդանիներն այլևս չեն թափառում քաղաքում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արտակարգ շտաբի նիստի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Կենդանաբանական այգու ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ ոչ մի գիշատիչ կենդանի այս պահին դրա սահմաններից դուրս չկա»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

 

Թբիլիսիում տեղատարափ անձրևը՝ կարկուտի և քամու ուղեկցությամբ, կաթվածահար էր արել քաղաքը կիրակի գիշերը: Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ և ենթակառուցվածքներ:

 

Ամենից շատ ջրհեղեղից տուժել է կենդանաբանական այգին՝ կենդանիների կեսը սատկել է, ավելի քան 30 գիշատիչ դուրս է եկել վանդակներից և թափառել քաղաքով: