Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ այժմ միջազգային հարաբերություններում իրադրությունն ավելի ծանր է, քան «սառը պատերազմի» ամենաթեժ պահին:

 

«Անտարակույս, այժմ իրադրությունն ավելի ծանր է…Այն ժամանակ գոյություն ունեին երկու կայսրություններ՝ Արեւմտյան եւ Խորհրդային, որոնցից յուրաքանչյուրը հակառակորդի դեմ հակամարտություններ էր հրահրում երրորդ երկրների տարածքում: Բայց ոչ երբեք իր սահմաններին եւ երբեք ուղղակիորեն: Նույնիսկ հրապարակային հռետորաբանությունն էր ավելի մեղմ: Այն ժամանակ երկու ճամբարներն էլ չէին անցնում թույլատրելիի սահմանները: Այսօր ոչ մի կարգի կանոններ այլես չկան»,- մեջբերում է նախարարի խոսքը Esquire հանդեսը:

 

Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատմել Է, որ իրեն եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հաջողվում է կարգավորել հարաբերությունները, եւ նշել Է, որ ինքը «եթե ոչ մտերմական, ապա լավ հարաբերություններ» է ունեցել բոլոր պետքարտուղարների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: