Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

«Ռուսաստանը շարունակում է քննարկել հակամարտության կողմերի միջև համաձայնության հասնելու աջակցությունը որպես մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը», - ասել է Լավրովը:

 

Ըստ նրա՝ Ռուսաստանը «շարունակելու է ակտիվորեն նպաստել փոխընդունելի պայմանավորվածությունների որոնմանը»:

 

Մամեդյարովն իր հերթին ասել է.«Կիսում եմ այդ հարցի շուրջ իմ գործընկերոջ լավատեսությունը: Մենք մանրամասնությամբ քննարկեցինք այդ հակամարտության լուծման հարցում առաջ գնալու հնարավորությունները»: