Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-14-ը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում' մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: