Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ «Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը»,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 12-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում' մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: