Աստանայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-14-ը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում' մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: