Մոսկվան պատրաստ է գործնական կերպով օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով նախարարների հանդիպման արդյունքներով, փոխանցում է РИА Новости-ն։
«Բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ այն ամենը, ինչ անհրաժեշտ է սահմանազատման շուրջ քննարկելու և համաձայնեցնելու [Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի], այդ թվում՝ առաջին հերթին խորհրդային ժամանակներից մնացած քարտեզները, գտնվում են Ռուսաստանի Դաշնության ձեռքում։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր սարքել: Թող նրանք փորձեն իրենց բախտը փորձել Բրյուսելում, բայց մենք միշտ պատրաստ ենք իսկապես օգնել իրական սահմանազատում սկսել»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։