Եվրասիական մեծ գործընկերության կազմավորման օժանդակումը բացարձակ գերակայություն է մնում Ռուսաստանի համար: Այդ մասին ասել է ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մեր անվերապահ գերակայությունն է մնում Եվրասիական մեծ գործընկերության՝ Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս ընդարձակ ինտեգրացիոն կոնտուրի կազմավորման բնական գործընթացների օժանդակումը՝ ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի և մայրցամաքի բոլոր մյուս պետությունների մասնակցությամբ, ներառյալ Եվրամիության երկրները»,- գրել է Լավրովն «Աշխարհն ուղեխաչքում և ապագայի միջազգային հարաբերությունների համակարգը» հոդվածում՝ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» հանդեսի համար:
«Հետևողական շարժումն այդ ընդհանուր ստեղծարար ուղղությամբ թույլ կտա ոչ միայն ապահովել մասնակից երկների ազգային տնտեսությունների դինամիկ զարգացումը, այլև անվտանգության և կայունության ամուր հիմքեր ստեղծել Լիսաբոնից մինչև Ջակարտա ընկած լայնարձակ տարածություներում»,- նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: