Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել է ԵՄ-ի հետ համագործակցությունից, սակայն նախկին հարաբերություններն այլևս չեն լինի: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին' վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

 

«Եվրամիությունը մեր խոշորագույն գործընկերն է։ Ոչ ոք չի պատրաստվում կրակել իր ոտքին, հրաժարվել Եվրոպայի հետ համագործակցությունից, թեև բոլորը հասկանում են, որ «business as usual» արդեն հնարավոր չէ»,- ասել է Լավրովը։

 

«Բայց ես համոզված եմ, որ կհաղթահարենք ներկայիս ժամանակահատվածը, դասեր կքաղենք, և դա նոր հիմք կլինի հարաբերությունների համար»,- ասել է Լավրովը: