Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս զինծառայողները չեն մասնակցում Ուկրաինայի արևելքի հակամարտությանը: Այս մասին հայտնել է «Ինտտերֆաքս»-ը:

 

Բացի այդ, Լավրովը ընդգծել է, որ նույնիսկ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին ընգծել է, որ Պետդեպարտամենտն հակառակը փաստող ապացույցներ չունի:

 

«Հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրվել է աշխարհազորայինների և Ուկրաինայի կառավարության միջև, և նրանք պետք է ավարտին հասցնեն այդ գործընթացը»,- հավելել է Լավրովը:

 

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չունի տեղեկություններ Ուկրաինայի տարածքում ռուսական ռազմական տեխնիկայի առկայության վերաբերյալ: