Ստեղծված իրավիճակում Ուկրաինայի հետ բանակցելն իմաստ չունի․ Մոսկվան դա արդեն հասկացել է։ Բացի այդ, Կիևը երկխոսություն չի սկսի այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնն այդ մասին որոշում չի կայացրել, RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է արևմտյան քաղաքական գործիչների խոսքերն այն մասին, որ Ուկրաինային անհրաժեշտ է «հաղթել մարտի դաշտում» և չմտնել Ռուսաստանի հետ բանակցությունների մեջ՝ ռազմաճակատում նրա թույլ դիրքերի պատճառով։
«Կարծում եմ, որ այս ամենը, ինչպես ասում են, ի օգուտ աղքատների է... Ե՛վ այն պատճառով, որ չի ստացվի, և՛ որ նրանք երբեք չեն կարողանա ձևակերպել որոշ բաներ, որոնք արժանի են լուրջ մարդկանց լուրջ ուշադրության։ Մենք դա արդեն հասկացել ենք»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի իշխանություններին Արևմուտքը հետ է պահում ցանկացած կառուցողական գործողությունից։ Նրա կարծիքով՝ Կիևին պարզապես թույլ չեն տա երկխոսություն վարել Մոսկվայի հետ, քանի դեռ նման որոշում չի կայացվել ԱՄՆ-ի կողմից։