Ուկրաինայի տարածք խաղապահներ մտցնելու գաղափարը չի ստացել զարգացում «Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում: ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բեռլինում անցկացված բանակցությունների ավարտից հետո:
Նրա խոսքով՝ «Նորմանդական քառյակը» կոչ է արել կոնտակտային խմբին Ուկրաինայի հարցով չորս աշխատանքային խումբ ստեղծել:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն հակամարտության գոտուց 100 մմ-ից պակաս տրամաչափ ունեցող զենքի հետքաշման վերաբերյալ, ինչպես նաև տանկերի: