Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները դժվար են ընթանում, Կիևն անընդհատ փոխում է իր դիրքորոշումը։ Այս մասին МГИМО-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Բանակցությունները սկսվել են, դրանք դժվար են ընթանում, քանի որ ուկրաինական կողմը թեև կարծես թե ըմբռնումով է արտահայտվել այն բաների մասին, որոնք պետք է համաձայնեցվեն բանակցությունների ընթացքում, բայց անընդհատ փոխում է իր դիրքորոշումը՝ մերժելով սեփական առաջարկները»,- ասել է նա։
«Դժվար է ազատվել այն տպավորությունից, որ իրենց (Ուկրաինայի) ձեռքից բռնում են իրենց ամերիկացի գործընկերները, ովքեր, եթե կարդում եք մեր և արևմտյան քաղաքագետների տեսակետների մասին, պարզապես չեն ցանկանում, որ այս բանակցային գործընթացը արագ ավարտվի։ Նրանք ակնկալում են, որ կշարունակեն զենքի մատակարարումը Ուկրաինա: Ակնհայտ է, որ նրանք ցանկանում են մեզ հնարավորինս երկար պահել ռազմական գործողությունների մեջ»,֊ ասել է Լավրովը:
«Արևմտյան երկրները հատկապես ցանկանում են ինչ-որ միջնորդական դեր խաղալ, մենք դեմ չենք, բայց ունենք բացարձակ հստակ կարմիր գծեր, որոնց մասին խոսում ենք երկար տարիներ»,- հավելել է Լավրովը։