Թեհրանը ողջունում Է բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ եւ հուսով Է, որ երկխոսությունը կնպաստի տարածաշրջանի ճգնաժամի լուծմանը: Փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Դա լավ նորություն Է, բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ. դա այն Է, ինչի կոչ Էինք անում մենք հենց առաջին օրվանից,- ասել Է նա:- Քաղաքական երկխոսությունը միջոց Է կայուն որոշում գտնելու այն խնդիրների համար, որոնք տասնամյակներ գոյություն ունեն տարածաշրջանում»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը: